Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատասխանը ուշ թե շուտ ստանալու են ու ավելի մեծամասշտաբ». Քաղաքացիները՝ պատերազմի մասին (տեսանյութ)

Հոկտեմբեր 03,2020 00:54

Aravot.am-ը մայրաքաղաքի փողոցներում հարցում իրականացրեց՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի թեմայով: Մարդիկ, բնականաբար, մտահոգ էին, բայց այլ ելք, քան հաղթանակն է, չեն դիտարկում:

«Շատ անհանգիստ ենք: Սահմանին հարազատներ, բարեկամներ չունենք, բայց սաղ մերոնք են, սաղ մեր հարազատներն են, ամբողջ օրը տելեվիզորից էս կողմ չենք գալիս: Մենք անպայման հաղթելու ենք»:

«Հաղթանակը մերն է, ուղղակի կեղտոտ ազգեր կան, որ մեզ խանգարում են: Օրինակ, նրանք, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին:  Հաղթանակը միշտ մերն է լինելու: Սա կենաց-մահու կռիվ է, մեկը մեկին օգնում է, մի հատ պատերազմ է լինում՝ մենք սաղս դառնում ենք մի բուռ: Իսկ սովորական օրերին մասնատվում են, ինչը չի կարելի, մենք միշտ պետք է մի բուռ լինենք: Տղես դիմել է, որ կամավոր գնա: Ես անհանգստանում եմ, բնականաբար, մեր ազգի, մյուս տղերքի համար եմ անհանգստանում, ի՞նչ տարբերություն, բոլորն իմ տղերքն են»,- ասաց մի տարեց տղամարդ՝ հավելելով. «Ադրբեջանը ուզում է մեր պապական հողերը վերցնի, Հայաստանը ջնջի, բայց չի լինելու: Ինչպես մինչեւ հիմա չեն կարողացել, չեն էլ կարողանալու»:

Քաղաքացիների խոսքով՝ «այս պատերազմով Հայաստանի ապագան է որոշվում ու մենք պիտի ունենանք մենակ հաղթանակ, ազգովի պիտի կանգնենք դրա համար»:

Մի քաղաքացի էլ մտահոգ էր, որ թույլ չեն տալիս երկրապահներին լինել առաջնագծում, նրանք պատերազմի թոհուբոհով անցած են, ունեն մեծ փորձ ու 20-22 տարեկան երիտասարդների փոխարեն, ըստ նրա, պետք է լինեին ավելի տարեցները. «Միանշանակ, երիտասարդները մարտական խնդիրը լուծում են, այն, ինչ անում են մեր երեխաները, մեր տղաները, այն հերոսությունը, դրա մասին ոչ մի ուրիշ կարծիք լինել չի կարող: Ես, ճիշտ է, տղա չունեմ, բայց որպես մայր մղկտում է հոգիս ամեն մեկի համար: Նրանք դեռ սերունդ ունեն տալու»:

Մի երիտասարդ տղա էլ սրտնեղում էր. «Ես ծառայության մեջ եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, կամավոր եմ գրվել, այդպես չեն տանում, իմը առանձին հրամանով է լինելու ու սպասում եմ: Սաղ ընկերներիս ճանապարհել եմ, մնացել եմ ես»: Հարցին, թե ի՞նչ ելք է կանխորոշում՝ նա վստահ պատասխանեց. «Հաղթելու ենք, տարբերակ չկա… Ես էլ եմ լսել Ստեփանակերտը հրթիռակոծելու լուրը, բայց դե պատասխանը ուշ թե շուտ ստանալու են ու ավելի մեծամասշտաբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031