Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ վտանգ ունի Հայաստանի կողմից Արցախի միակողմանի ճանաչումը. «Ազգ»

Հոկտեմբեր 03,2020 07:30

Պատերազմի առաջին իսկ օրից տարբեր շրջանակներ բարձրացնում են այս հարցը, թե պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթաց, հետագայում տեսնելով, թե ինչպես գործարկել դա: Համենայնդեպս՝ այդ հնարավորությունը չի բացառել ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ո՛չ այլ պաշտոնյաներ: Մինչ այս, եթե հիշում եք, այդ հարցը պարբերաբար ԱԺ օրակարգ մտցնելու պահանջներ ներկայացնողներ եղել են անցյալում (օրինակՙ «Ժառանգությունը»), սակայն Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ պատասխանում էր, թե դա ծայրահեղ իրավիճակի ամենավերջին գործիքն է եւ պետք է սառեցված պահել դիվանագիտական զինանոցում: Մանավանդ՝ գոյություն ունի Արցախի՝ ժամանակին Հայաստանին միանալու մասին ընդունած փաստաթուղթը, որ հետո մոռացան կարծես:

Ի՞նչ վտանգ ունի Հայաստանի կողմից Արցախի միակողմանի ճանաչումը: Միջազգային հարթակներում հակառակորդ կողմը դա հնարավորություն կունենա ներկայացնելու որպես անեքսիա: Ճանաչումը Հայաստանն այնպես պիտի նախապատրաստի, որ իրենից հետո մի շարք բարեկամ երկրներ գոնե ճանաչեն Արցախի հանրապետությունը: Եթե Կոսովոյի նման լինի ու մի քանի ազդեցիկ պետություն նույնպես ճանաչի Արցախը, այդ դեպքում ճանաչումը կծառայի իր նպատակին: Բայց այս պատերազմը հենց ցույց է տալիս, թե որքան միայնակ է Հայաստանը, որ անգամ հարեւան-բարեկամ Վրաստանը օդային տարածք է փակում, ասել է թեՙ ամեն մեկն իր տարածաշրջանային շահը վեր դասելով՝ հազիվ թե ճանաչի Արցախը: Հաշվի նստե՞լ միջազգային իրավունքի հետ, բայց ո՞ր միջազգային իրավունքի, այն, որ նայում է, թե ինչպես է Թուրքիան Հայաստանի վրա կործանիչ բարձրացնո՞ւմ: Հայաստանը դեռ պետք է, իհարկե, հաշվարկվիՙ՝պատերազմի ելքից հետո որոշում կայացնե՞լն է ճիշտ, թե հենց միջազգային իրավունքի վրա թքած ունեցող եւ հակամարտությանը խառնվող Թուրքիայի գործոնը նկատի առնելով՝ պիտի հիմա ճանաչի Արցախնՙ իր հետեւանքներով հանդերձ, այդ գործիքով պատերազմի վրա եւս ազդելով: Ու այդ դեպքումՙ ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական ճակատներում ստիպված լինելով բոլոր հնարավոր միջոցներով եւ գուցե միայնակ պայքարելու. սա քննարկելիք նյութ է, բայցՙ արագ քննարկելիք:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031