ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը ( առաջարկել ու հորդորել եմ դա անել դեռեւս 3 օր առաջ )։ Նշմարվում են լրջագույն դիվանագիտական մարտեր այս թեմայով Ադրբեջանի դեմ։
Ավստրիայի կանցլեր Կուրցը լավ է արել, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է առաջարկել։ Բայց սթափեցնեմ ձեզ. այս պնդումը կապված է ԲԱՑԱՌԱՊԵՍ Հունաստանի եւ Կիպրոսի հետ։ Ավելին, երեկ ԵՄ ղեկավարների նիստին «Բելառուս՝ Թուրքիայի դիմաց» բանաձեւի շրջանակներում է։ Այո, պատժամիջոցների դեպքում մենք նույնպես երկարաժամկետ առումով կարող ենք շահել։ Բայց ոչ՝ մեր շնորհիվ, հիմա եւ այստեղ։
Թուրքիային Արցախյան առկա հակամարտությունից չեզոքացնելու թույլ նշաններ կան։ Բայց թուրքական ռազմական ներգրավվածությունը դժվար թե ի սպառ վերանա, այն կարող է այլ ձեւեր եւ ուղիներ ստանալ»։
Կարդացեք նաև
❗️ՀՀ ԱԳՆ-ն սկսեց շրջանառել 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման կարեւորությունը (...
Posted by Armen Ashotyan on 2020 թ. հոկտեմբերի 2, ուրբաթ