Ըստ Արցախի պետնախարարի՝ Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում դրամահավաքների համակարգվածության եւ փոխադրումների կազմակերպման հետագա կատարելագործման ուղղությամբ
Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ այսօրվա դրությամբ Արցախին 19 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է տրվել:
«Օգնությունը գալիս է նյութական օգնության տեսքով: Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ են տարվում դրամահավաքների համակարգվածության եւ փոխադրումների կազմակերպման հետագա կատարելագործման ուղղությամբ»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պետնախարարը՝ հիշեցնելով, որ դրամահավաքը կազմակերպում են Արցախի ֆինանսների նախարարությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ