Լրահոս
Օրվա լրահոսը

Լաուրա Գարավինի․ «Պետք է գործել դեէսկալացիայի համար»

Հոկտեմբեր 02,2020 23:03

«Քաղաքացիական զոհերի մասին լուրերը, որ ստանում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման հետևանքով, միջազգային հանրության համար ազդակ են կրակի վճռական դադարեցման վրա կենտրոնանալու և գործուն քայլեր ձեռնարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև թշնամանքին վերջ դնելու համար՝ բանակցությունների սեղան վերադառնալու միջոցով։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է զսպել արտաքին ռազմական միջամտությունները, որոնք ավելի կմեծացնեն իրավիճակի վերջնական սրացման վտանգը», – հայտարարում է Իտալիա Վիվա կուսակցության՝ արտերկրում ընտրված սենատոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գարավինին։

«Շատ զգայուն ժամեր են, և կարևոր է, որ այդ ընթացքում բոլոր երկրները ջանքեր գործադրեն՝ լարվածության խորացումը կանխելու նպատակով։ Պետք է հարգել միջազգային մարդասիրական իրավունքը՝ ապահովելով քաղաքացիական բնակչության անվտանգությունը և խուսափելով, որ հակամարտությունը ստանա կրոնական բնույթ՝ շատ ավելի ընդարձակ աշխարհագրությամբ և գաղափարական ազդեցություններով, որ հղի է վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով»-, եզրափակում է սենատորը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031