«Ստեփանակերտը չի տարհանվում, որոշ գյուղեր տարհանվել են, որոնք գտնվում են սահմանի երկայնքով եւ մի քանի կմ հեռավորություն ունեն մարտի գծից. Ստեփանակերտը չի տարհանվում, այդպիսի որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների դեպքում» ,-այսօր այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, Ստեփանակերտում խաղաղ բնակչության շրջանում այսօրվա հրետակոծությունից հետո կան վիրավորներ, զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է: Քաղաքացիական օբյեկտներ են վնասվել, բնակելի շենքեր: Ինչ վերաբերում է անհրաժեշտ ապաստարանների քանակին, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ տագնապի դեպքում Ստեփանակերտի բնակիչներին ապաստարաններում տեղավորելու խնդիր չի լինի, կա անհրաժեշտ քանակություն:
Նա նաեւ հայտնեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված, բոլոր ընկերությունների հետ համաձայնեցված է՝ կոմունալ ժամանակավոր վճարները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինի:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ