Աննա Չինցիա Բոնֆրիսկո
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր
Եթե հաստատվի Թուրքիայի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը, ապա Էրդողանը կստանձնի Կովկասում տոտալ պատերազմ հրահրելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը համաշխարհային մակարդակի հասցնելու լրջագույն պատասխանատվությունը:
Թուրքիան ցույց է տալիս իր երկակի դեմքը. մի կողմից հանդիսանում է Մինսկի խմբի անդամ է, որի նպատակն է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ լուծման խրախուսումը, իսկ մյուս կողմից՝ զենքով և ֆինանսավորմամբ աջակցում է ադրբեջանական ռեժիմին:
Ես ակնկալում եմ, որ ԵՄ-ն հնարավորինս արագ հետաքննություն սկսի միջադեպի կապակցությամբ և, ամեն դեպքում, խոչընդոտ հանդիսանա Ադրբեջանի՝ Հայաստան ներխուժմանն աջակցող թուրքական գործողություններին:
Այսօր խորհրդարանական հարցադրում եմ կատարել, որով ուշադրության եմ հրավիրել ԵՄ-ի և Ադրբեջանի միջև աճող առևտրային հարաբերությունների վրա՝ չնայած Հայաստանի դեմ շարունակվող ռազմական գործողություններին, որի համար պատասխանատու է Բաքվի կառավարությունը, ինչպես նաև Էրդողանի հետ վերջինիս ունեցած շատ վտանգավոր հարաբերություններին:
Ուստի Հանձնաժողովին հարց ուղղեցի, թե արդյոք այդ ամենն արվել է եվրոպական արժեքներն անտեսելով, առանց եվրոպական սուբսիդիաները վերահսկելու մեխանիզմների առկայության, և հատկապես, թե ինչպես է ԵՄ-ն պատրաստվում պատասխանել միջազգային հանրության օգնությունը հայցող Հայաստանի նախագահի կոչին:
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ հետևանքն է ԵՄ ինստիտուտների՝ միայն բիզնեսի հարցում «աշխարհաքաղաքական» տեսանկյունը հաշվի առնելու և լռելու այն ժամանակ, երբ ամենաթույլերին անարդարությունից և բռնությունից պաշտպանելու կարիք կա:
Oggi ho presentato un’interrogazione parlamentare in cui ho messo sotto i riflettori i sempre maggiori rapporti...
Posted by Anna Cinzia Bonfrisco on 2020 թ. սեպտեմբերի 28, երկուշաբթի