Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին իրազեկել է ադրբեջանական ագրեսիայի մասին

Հոկտեմբեր 02,2020 22:25

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի նիստի ընթացքում խորհուրդը նախագահող ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը հանդես է եկել հայտարարությամբ։ Նա հայտնել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, որոնք թիրախավորել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

«Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուսումնական հաստատությունների թիրախավորումն անթույլատրելի է և պետք է արժանանա միահամուռ դատապարտման: Հրետակոծությունների հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ: Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել նաև Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ»,-նշել է Արկադի Պապոյանը:

Առանձնահատուկ կարևորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերն ու նշանակությունը ժամանակակից աշխարհում՝ արդի մարտահրավերների հաղթահարման, կրթության կայուն զարգացման և երեխաների կրթության իրավունքի ապահովման գործում, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն զինված հարձակումներից կրթությունը պաշտպանելու Համաշխարհային կոալիցիայի հիմնադիր անդամ է, խորհրդի նախագահը կոչ է արել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։

Նիստին ընդունվել է 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը, քննարկվել են խորհրդի գործունեության ռազմավարական նոր մոտեցումները, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի (Covid-19) համաճարակային իրավիճակով պայմանավորված կրթության ոլորտի նոր մարտահրավերները: Նշենք, որ 2020 թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ՝ 2020-2021 թթ. համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031