Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի նախագահը հերքել է Բաքվին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին լուրերը

Հոկտեմբեր 02,2020 20:50

Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերելու ղարաբաղյան հակամարտության կողմերից և ոչ մեկին։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Հայաստանին ու Ադրբեջանին իրավիճակը կարգավորելու կոչ արել։

Նրա խոսքով՝ ռազմական օգնության հարցն անգամ չի էլ կարող բարձրացվել։

«Մենք Հայաստանի և Ադրբեջանի միջեւ երկխոսության և հակամարտության ապաէսկալացիայի կոչ ենք անում։ Մեր դիրքորոշումն այս հարցում հասկանալի է, հավասարակշռված և ճիշտ»,- ասել է Զելենսկին Լեռնային Ղարաբաղի մասին։

Հիշեցնենք, որ այսօր Զելենսկու կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հայտարարել էր, թե Կիևը պատրաստ է ռազմական  օգնություն ցուցաբերել Բաքվին։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031