Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ պատերազմ բացողները պետք է իրենց աչքի առաջ մշտապես ունենան այն երեխաներին, որոնք լիարժեք կյանքի իրավունք ունեն». Արմեն Մուրադյան

Հոկտեմբեր 02,2020 19:35

Բեկորային վնասվածքները շատ են, հակառակորդը ռազմական ոչ համարժեք ուժ է գործադրում. այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ երեկ տեսել է, թե ինչպես են բեկորները հեռացնում Ֆրանսիայից ժամանած այն լրագրողի մարմնից, որը եկել էր այստեղ՝ խնդիրը լուսաբանելու: Այդ բեկորները ցույց են տալիս, որ հարվածները չունեն թիրախային բնույթ, զանգվածային ոչնչացման բնույթ ունեն, որոնք նման վնասվածքներ են բերում:

Արմեն Մուրադյանի գնահատմամբ՝ այս պահին վիրավորների բուժումը գտնվում է խիստ հսկողության ներքո ու ամբողջ ծավալով համապատասխանում է վերքերի բնույթին. «Այսօր քննարկում էինք հետագա հաշմանդամությունից խուսափելու հարցերը, բոլոր փուլերը քննարկվում են»:

Արմեն Մուրադյանն ասաց, որ այն հիվանդանոցներում, որտեղ կան վիրավորներ, աշխատում են հոգեբաններ: Հարցին, թե երեխաներն ինչպիսի վնասվածքներ են ստացել՝ Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Կա, ցավոք սրտի, մահվան ելք եւ այդ սարսափը, որը կոչվում է պատերազմ, այդ պատերազմ բացողները պետք է իրենց աչքի առաջ մշտապես ունենան այն երեխաներին, որոնք լիարժեք կյանքի իրավունք ունեն: Այսօր մեր մանկաբույժները կանեն առավելագույնը, որ երեխաներն այս սարսափը մոռանան ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանորեն, դրա հետեւանքները կարող են մոռանալ, բայց երեխաները երբեք չեն մոռանա, որ դա եղել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031