Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ պատերազմ են մեկնել նաև իրենց աշխատակիցները՝ բեմի բանվորներ, պահակներ, այս անգամ ոչ ստեղծագործական կազմից։
Նա նաև նշեց, որ պատրաստվում են անվճար մանկական ներկայացումներ ու շոուներ բեմադրել Գյումրի ժամանակավորապես տեղափոխված արցախցի երեխաների համար՝ այսպիսով նրանց հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, պատերազմի դաժան հիշողությունները նրանց մոտից բնաջնջելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Լյուդվիգ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից