Մարտակերտում ռուս և հայ լրագրողներ տեղափոխող ավտոբուսը հրետանային կրակի տակ է ընկել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Մասնավորապես, ավտոբուսում են եղել ռուսական «Առաջին ալիքի» «Ժամանակը ցույց կտա» հաղորդման թղթակիցը, ՌԻԱ Նովոստիի թղթակիցը և հայկական հեռուստաալիքների 4 լրագրող և օպերատոր, ինչպես նաև Երևանում աշխատող մեկ ամերիկացի կամավոր:
Գործակալությունը հայտնում է, որ լրագրողները մինչ այդ մեկնել էին Մանրակերտ: Ավերածությունները գրանցելուց և զիվորականների հետ հարցազրույցից հետո նրանք վերադառնալիս են եղել Ստեփանակերտ:
«Մարտակերտից դուրս գալուց, երբ ավտոբուսն անցնում էր զինվորականների դիրքերի մոտով, նրանց վրա անսպասելի հրետակոծություն է սկսվել: Ավտոբուսի մոտ պայթյուն է լսվել, որի ալիքից ավտոբուսի կողքի հայելին կոտրվել է: Լրագրողները պառկել են ավտոբուսի հատակին: Ավտոբուսը մի քիչ էլ է առաջ գնացել, ինչից հետո որոշել են կանգ առնել և թաքնվել ապաստարանում»,- ասել է գործակալության թղթակիցը:
Կարդացեք նաև
Հրետակոծության ավարտից հետո խմբի ուղեկցորդը որոշում է կայացրել վերադառնալ ավտոբուս և արագ հեռանալ քաղաքից: Տուժածներ չկան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ