Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալն իր «խորին վրդովմունքն» է հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի «վայրի ագրեսիայի» կապակցությամբ:
«Ադրբեջանի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումները հայ խաղաղ բնակիչների դեմ և ադրբեջանական շարքերում Թուրքիայի տարածքով Սիրիայից և Լիբիայից ժամանած ջիհադիստ վարձկանների ներգրավվածությունը հստակ ցույց են տալիս, որ թշնամիներով շրջապատված ժողովրդավարական Հայաստանն աջակցության կարիք ունի», – նշել է Վիդալը: