Արցախի և ՀՀ հյուսիսարևելյան սահմանների խրամատների հավելյալ ամրապնդման համար հանրապետության տարածքում ծայր առած անվադողերի հավաքագրման գործին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև եղեգնաձորցի դպրոցահասակ տղաները: Նրանք նախաձեռնել և քաղաքի բնակիչներից հավաքել են անվադողեր:
Հավաքագրված անվադողերն առաջնագիծ հասցնելու համար տղաներին օժանդակել է ՀՀ ՊՆ զորակոչի և զորահավաքի համալրման ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը:
Մեծ անիվների հավաքագրումը պաշտպանական առումով ավելի նպատակահարմար է, որովհետև դրանք առավել կայուն են ու ծանր, ունեն ռեզոնանսային հատկություն: Դրանք իրենց վրա են վերցնում արկերի բեկորների հարվածները և մեղմացնում բեկորների հարվածային ուժը:
Այս նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ, որին ակտիվորեն մասնակցել և մասնակցում են Վայոց ձորի տարբեր համայնքների երիտասարդներ, պատանիներ, որոնց հավաքագրած չափաբաժիններն առաջնագիծ են հասնում հաճախ համայնքապետերի աջակցությամբ:
Կարդացեք նաև
Վայոց Ձորի մարզպետարան