Լրահոս
Օրվա լրահոսը

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Հոկտեմբեր 02,2020 18:09

Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատը Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել, հայտնում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը. «Որպես հայ-չիլիական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Չիլիի խորհրդարանի պատգամավորների պալատի Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձևը։

Բանաձևի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացվում է ստորև»:


ՎԱԼՊԱՐԻԱՍՈ, 1-ը հոկտեմբերի, 2020.թ N 1334 բանաձև

Պատգամավորների պալատն այսօր իր 81-րդ նստաշրջանում ընդունել է հետևյալ

ԲԱՆԱՁԵՎԸ

Հաշվի առնելով, որ կիրակի, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, որը մի քանի ժամում տարբեր քաղաքներում հարյուրավոր մարդկանց՝ զինվորականների և քաղաքացիական անձանց մահվան պատճառ դարձել: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ծագել է 20-րդ դարասկզբին, երբ տարածաշրջանն ընկավ Խորհրդային Միության վերահսկողության ներքո: Իոսիֆ Ստալինը որոշեց հանձնել հազարավոր տարիներ պատմականորեն հայերով բնակեցված Ղարաբաղի կառավարումն Ադրբեջանը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը՝ որպես ինքնավար մարզ 1923թ-ին: Մինչ այդ 1918-1920թթ. օրենսդիր իշխանությունը Լեռնային Ղարաբաղն իրականացնում էր տեղի հայկական ժողովները: 1918. հուլիսի 22-26-ը գումարված առաջին ժողովը

հռչակեց շրջանի ինքնակառավարումը և ստեղծեց Ազգային խորհուրդ և կառավարություն: 1919թ. փետրվարի 20-ին՝ Ազգային խորհրդի չորրորդ նստաշրջանում Դաշնակից կառավարություններին ուղղված բողոքի նոտայում մերժեց Ադրբեջանի կառավարության մտադրությունը՝ դիտարկել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մաս և ընդգծեց Խաղաղության համաժողովի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նոտայի մեջ նշվում էր նաև, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի ճանաչել Ադրբեջանի կառավարության իրավասությունը Ղարաբաղի տարածքի սահմանների նկատմամբ:

1919թ. փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի հայերի չորրորդ համագումարն ընդունեց Անդրկովկասում Դաշնակից ուժերի հրամանատարությանն ուղղված հուշագիր՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ցանկությունը դիտարկելու

Ղարաբաղը Հայաստանի տարածքի անբաժանելի մաս Խաղաղության համաժողովում, որտեղ կորոշվի շրջանի վերջնական կարգավիճակը: 1919թ. օգոստոսի 26-ին Ղարաբաղի ազգային խորհուրդը և Ադրբեջանի կառավարությունը միջանկյալ համաձայնության եկան Լեռնային Ղարաբաղում՝ ռազմական բախումից խուսափելու համար: Երկու կողմերն էլ համաձայնվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Փարիզի Խաղաղության համաժողովում: Համաձայնագիրը չի փոխել Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ քաղաքական միավորի կարգավիճակը:

1988թ. Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Գերագույն Խորհուրդը որոշում կայացրեց խնդրել Խորհրդային Հայաստանի, Խորհրդային Ադրբեջանի և Խորհրդային Միության իշխանություններին փոխանցել Ադրբեջանի ինքնավար մարզի կառավարումը Հայաստանին՝ ամբողջությամբ համաձայն Սովետական սահմանադրության և օրենսդրության:

Լեռնային Ղարաբաղը Մոսկվայի կողմից ինքնավար է հռչակվել 1989թ. հունվարի 20-ին, երբ Գերագույն խորհուրդը ստեղծեց հատուկ իշխանություն Լեռնային Ղարաբաղում, որը գտնվում էր Խորհրդային Միության կենտրոնական կառավարության անմիջական հսկողության ներքո` այդպիսով արձանագրելով Ադրբեջանի անկարողությունը պաշտոնական վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը, բոլորը համաձայն Խորհրդային սահմանադրության, հայտարարեցին իրենց անկախությունը մինչ Խորհրդային Միության փլուզումը: Փաստացի, 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը, համաձայն խորհրդային ազգային օրենսդրության, սկսեց անկախության գործընթացը Լեռնային Ղարաբաղի տեղական խորհուրդների կողմից հռչակված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագրի» ընդունմամբ: Այս օրենքը լիովին համապատասխանում էր գործող օրենսդրությանը: 1990թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատման հետ կապված խնդիրների լուծման ընթացակարգերի մասին» խորհրդային օրենքը` մասնավորապես, դրա 1, 3, 4, 6, 7, 8, 12 և 19 հոդվածները, հաստատեց, որ ԽՍՀՄ-ից Խորհրդային հանրապետության անջատումը հնարավորություն է տալիս նույն հանրապետության տարածքում գտնվող ինքնավար մարզին առաջ տանել իր սեփական անկախության գործընթացը:

Դա հանգեցրեց պատերազմի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Լայնամասշտաբ պատերազմը տևեց մինչև 1994 թվականը, երբ Ադրբեջանը, Ռուսաստանի ակտիվ միջնորդությամբ, եռակողմ զինադադար կնքեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ:

1994 թվականից մինչ օրս հակամարտության մեջ միջնորդություն իրականացնող մարմինը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբն է, որը համանախագահվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և

Ֆրանսիայի կողմից, և որի մեջ, այլ երկրների թվում, մտնում են նաև Հայաստանը և Ադրբեջանը: Այս շրջանակներում կնքվել է զինադադարը Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնատար անձանց մասնակցությամբ (Սոչիի

համաձայնագիր, 1992թ., Բիշքեկի արձանագրություն, 1994): Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի գործընթացին ամրագրված է ԵԱՀԿ մի քանի որոշումներում, մասնավորապես` 1994թ. Բուդապեշտում անցկացված ԵԱՀԿ գագաթնաժողովի փաստաթղթում, ինչպես նաև ԵԱՀԿ 1995թ. մարտի 31-ի որոշման մեջ:

Հրադադարի ստորագրումից ի վեր շփման գծում արձանագրվել են զինադադարի խախտումներ` երբեմն հանգելով իրավիճակի այնպիսի սրումների, ինչպիսիք են 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմը կամ ներկայիս` 2020-ի սեպտեմբերի հարձակումը: Հարկ է նշել, որ Հայաստանն ու Արցախը ձգտում են պահպանել ստատուս քվոն, մինչդեռ Ադրբեջանը փորձում է փոխել առկա իրավիճակը:

Մինսկի խմբի ղեկավարած բանակցային գործընթացը հաստատել է ուժի կիրառումից և ուժի գործադրման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և բնակչության ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության սկզբունքները:

Ինչպես ԵԱՀԿ-ն, այնպես էլ ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը կոչ են արել դադարեցնել մարտերը:

Անհրաժեշտ է, որ այս կոչին միանան բոլոր երկրները, որոնք ունեն դիվանագիտական, հյուպատոսական կամ առևտրային հարաբերություններ հակամարտող երկրներից որևէ մեկի հետ, քանի որ առճակատումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, հատկապես օտարերկրյա պետությունների` մասնավորապես Թուրքիայի հնարավոր միջամտության պատճառով,  որը 1915 թվականին իրականացրել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը հայ ժողովրդի դեմ:

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հանրապետության մեծարգո/Նորին Գերազանցություն/ նախագահին խնդրել փոխանցել Ադրբեջանին, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին Չիլիի ցանկությունը, առ այն, որ հարձակումները անմիջապես դադարեցվեն, և շարունակվի հակամարտության խաղաղ, իրավական և պատմական լուծման որոնումը` ՄԱԿ-ի և միջազգային կազմակերպությունների շրջանակներում` հետևելով միջազգային իրավունքին` ուժի կիրառման արգելքի իր սկզբունքների համաձայն, հարգելով պետությունների ինքնիշխանությունը, ժողովուրդները ինքնորոշումը և վեճերի խաղաղ կարգավորումը:

2.Հանրապետության Նորին Գերազանցություն նախագահից պահանջել բոլոր միջազգային ատյաններում և ֆորումներում, որոնց նա մասնակցում է` լինեն դրանք գլոբալ, տարածաշրջանային կամ երկկողմ, հանդես գալ կոչով` հորդորելով բոլոր անդամ պետություններին կոչով դիմել հակամարտող կողմերին` խաղաղ լուծում գտնելու նպատակով:

3.Մերժել հակամարտող կողմերից բացի ցանկացած այլ պետության` ռազմական գործողություններին աջակցելու և ռազմական օգնություն ցուցաբերելուն ուղղված կոչերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031