Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տվյալների՝ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։
Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը այն մասին, որ զոհվել են ԱԻ ՊԾ 10 ծառայողներ, իրականությանը չի համապատասխանում։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն