2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:
Միաժամանակ՝ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի:
Մասնավորապես՝
«Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք.
ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ.
ՀՀ առողջապահության նախարարություն.
ՀՀ Ոստիկանություն.
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն.
Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ:
Պետական գերատեսչությունների դեպքում՝ Վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:
ՀՀ ոստիկանություն