Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում հակամարտության միջազգայնացման վտանգի մասին։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Բաքվի և Երևանի հետ հեռախոսազրույցների ընթացքում նորից ընդգծվել է զինված գործողությունները առանց նախապայմանների անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։ Ես իմ գործընկերներին նախազգուշացրել եմ հակամարտության միջազգայնացման մասին»,- ասել է արտգործնախարարը և հավելել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել հրադադարի հաստատմանը Լեռնային Ղարաբաղում և առանց նախապայմանների բանակցությունների վերսկսելուն։
«ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հայտարարության համաձայն՝ ես ընդգծել եմ Մինսկի խմբի անդամ Ֆրանսիայի վճռականությունը մարտական գործողությունների դադարեցման գործում անաչառ դեր խաղալու հարցում»,- ասել է ԱԳ նախարարը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ