Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը նախապատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում մենամարտի: Հոկտեմբերի 9-ին աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի մարզիկը Դուբայում կմենամարտի Վենեսուելայի ներկայացուցիչ Սամուել Գոնսալեսի հետ:
Հովհաննես Բաչկովը ներկայացնելու է MTK Global պրոումոթերական հանրահայտ ընկերությունը, որի հետ պայմանագիր ունի կնքած:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ