Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջունելի է ՀՀ-ի քայլը. Ադրբեջանը ՄԻԵԴ-ում փաստի առաջ կանգնեց». Արա Ղազարյան

Հոկտեմբեր 02,2020 14:35

«ՄԻԵԴ-ի կողմից օրերս Ադրբեջանի գործողությունների առնչությամբ ՀՀ-ի դիմումի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու որոշումն Ադրբեջանի համար պարտավորություն չի ենթադրում մարտական գործողությունների առնչությամբ. որոշումը կոչ է՝ մարտական գործողություններից զերծ մնալու եւ իրավիճակի մասին տեղեկություններ ներկայացնելու մասին»,-«Մեդիա կենտրոնի» նախաձեռնած առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց միջազգային իրավունքի փորձագետ Արա Խզմալյանը:

«Բայց դա չի նշանակում, թե ՄԻԵԴ-ի որոշումը թղթի կտոր է: Գործընթացի շրջանակում շատ կարեւոր ապացուցողական բազա է ստեղծվում: Որքանով մեզ հայտնի է, կարծես թե այս պահին ձեւավորումը հայկական կողմի ջանքերով է, եւ ադրբեջանական կողմից չկա հակազդեցություն: Մինչեւ վերջերս տեղեկություն կար, որ Ադրբեջանը տեղեկություն չի տալիս ՄԻԵԴ-ին, ինչը վեճի քննության փուլում հօգուտ Հայաստանի կլինի եւ ի վնաս՝ Ադրբեջանի»,-շեշտեց Արա Խզմալյանը:

Միջազգային իրավունքի մեկ այլ փորձագետ Արա Ղազարյանն էլ ասվածի առնչությամբ հավելեց. «Դա Ադրբեջանի ձեռագիրն է, որը դատավարական գործընթացում Հայաստանին առավելություն է տալու: Ողջունելի է Հայաստանի քայլը, որովհետեւ Ադրբեջանը փաստի առաջ կանգնեց: Հաջորդ քայլը, ըստ երեւույթին, կլինի ՀՀ կառավարության կողմից գանգատ ներկայացնելն այն մասին, որ Ադրբեջանը չի կատարում պահանջը: Դա իրավաբանորեն ավելի է ամրացնելու Հայաստանի դիրքերը: Ադրբեջանի եւ Հայաստանի միջպետական դատավարությունը սկսված է, եւ դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Վստահ եմ, որ Ադրբեջանն էլ իր հերթին գանգատ կներկայացնի, նա սիրում է հայելանման գործել եւ կրկնել այն, ինչ Հայաստանն է մտածում ու անում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031