Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում 92 %-ը շատ բարձր է գնահատում մեր բանակի մարտունակությունը, 7,8%-ը՝ բարձր

Հոկտեմբեր 02,2020 14:21

«Գելլափ Ինթերնեյշնլը» ուսումնասիրություն է իրականացրել Արցախյան կոնֆլիկտի եւ սեպտեմբերի 27-ից սկսված պատերազմի թեմայով, ստացվել է հետեւյալ պատկերը: Ուսումնասիրությունն իրականացվել է սեպտեմբերի 29-30-ն ընկած հատվածում, հարցումներն արվել են հեռախոսով՝ ողջ Հայաստանի տարածքում:

Հարցին՝ ձեր կարծիքով որո՞նք են Ադրբեջանի քայլերի պատճառները, 52,3 %-ը պատասխանել է, որ այդ օպերացիաները կազմակերպվել են Թուրքիայի կողմից, 26,5%-ի կարծիքով Ադրբեջանը պատերազմ է հրահրել ներքին խնդիրները քողարկելու համար, 10,8%-ի պատասխանն է՝ իրավիճակը Ադրբեջանին թելադրված է արտաքին ուժերի կողմից, 10,3%-ը վստահ է, որ Ադրբեջանը փորձում է օգտվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից, 7%-ը համոզված է, որ պատճառը Ռուսաստանից եւ այլ երկրներից ներկրվող զենքն է, 4,5%-ը կարծում է, որ պատճառը բանակցությունների ընդհատումն է, այլ կարծիք է հայտնել 19,3%-ը:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի մարտունակությունը եւ լայնամասշտաբ հարձակմանը դիմակայելու ունակությունը, 84 %-ը պատասխանել է, որ մեր բանակը լիովին պատրաստված է, 14 %-ի պատասխանն է՝ թերեւս պատրաստված է, միայն 0,3 %-ի կարծիքով բանակը պատրաստ չի եղել պատերազմին , իսկ 1,3 %-ը դժվարացել է պատասխանել:

Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի ռազմական ոգին եւ վճռականությունը հարցին, 92%-ը տվել է ՝ «շատ բարձր» պատասխանը, 7,8%-ը համարել է բարձր, 0,3%-ը դժվարացել է պատասխանել:

Ձեր կարծիքով ո՞ր երկիրը կամ երկրներն են պատերազմ հրահրում, 83%-ը պատասխանել է՝ Թուրքիան,20,3 %-ը՝ Ադրբեջանը, 10,8%-ի համոզմամբ՝ Ռուսաստանը, 5%-ի կարծիքով ԱՄՆ-ը, 0,8 %-ը համոզված է, որ դրանք եվրոպական երկրներն են, 10,5 %-ը դժվարացել է պատասխանել, այլ պատասխան է տվել հարցվածների 8,3%-ը:

Ի թիվս այլ հարցերի, հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ հետեւյալ հարցին՝ պատրա՞ստ եք մեկնել առաջնագիծ եւ մասնակցել ռազմական գործողություններին,74,8 %-ը պատասխանել է՝ վստահաբար այո,17%-ը՝ թերեւս այո, 3,5%-ը պատրաստ չէ մեկնել առաջնագիծ, 2,5%-ը պատասխանել է, որ հաստատ չի մեկնի, իսկ 2,3%-ը դժվարացել ե պատասխանել:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031