Հանրապետության տարածքում՝
Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Հոկտեմբերի 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 2-ի երեկոյան, 3-ի գիշերը, 4-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Կարդացեք նաև
Հոկտեմբերի 3-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 30.2°C (1999 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 2.0°C (1985 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 16.2°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն