Լրահոս
Օրվա լրահոսը

Հապաղումը վտանգավոր է. Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ ճանաչեն Արցախի անկախությունն ու Արցախի հետ կնքեն դաշնային հարաբերությունների համաձայնագիր. «Ժամանակ»

Հոկտեմբեր 02,2020 12:35

«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ մեր օրակարգում կան տարբեր սցենարներ՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրել։ Ի՞նչ կլինի այդ սցենարների դեպքում, արդյոք դա հնարավոր կլինի՞ անել առանց Մինսկի խմբի, Ռուսաստանի հետ համաձայնեցնելու։

– Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի կայացնելու ցանկացած որոշում՝ ելնելով հայ ազգի շահերից։ Իմ կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն այսօր իրականում փոխարինում է հենց Մինսկի խմբի մանդատը, կորցրել է հակամարտության կարգավորման վրա իր ազդեցությունը, առավել ևս՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վրա ազդեցությունը։

Արցախում ռազմական գործողությունների թատերաբեմում համաշխարհային քաղաքականության առաջատար խաղացողները ունեն տարբեր օրակարգեր։ Այդ օրակարգի համաձայն՝ ակնհայտ է մեկ բան՝ միջազգային հանրությունն այսօր ի վիճակի չէ պաշտպանելու մեր ազգի անվտանգությունը, այդ պատճառով ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ ճանաչեն Արցախի անկախությունն ու Արցախի հետ կնքեն դաշնային հարաբերությունների համաձայնագիր։ Հապաղումը վտանգավոր է Արցախի գոյության համար։ Դրա հետ մեկտեղ պետք է մեր բարեկամ երկրներին խնդրենք, որպեսզի օգնեն Արցախի անվտանգության ապահովման հարցում։ Եկել է համարձակ որոշումների ժամանակը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031