«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Քյոխը՝ Կարո Ջալավյանը, իսկապես մեր ժամանակների հերոսն է։
Նա այդ կոչմանը զուտ մեկ, երկու, երեք օրվա ռազմական գործողությունների արդյունքում չի արժանացել։
90-ականների պատերազմից սահմանին է։
2016 թվականի ռազմական գործողությունների ծանր օրերին նրա հրամանատարությամբ, մեր համահավաք ստորաբաժանումը Թալիշի ուղղությամբ 10 դիրք ազատագրեց։
Կարդացեք նաև
Բարոյական բարձր արժանիքներով մարդ, պատվախնդիր զինվորական, ընտանիքի լավ հայր, ուղղակի լավ ընկեր։ Սրանք այն համեստ բնորոշումներն են, որոնցով կարելի է ներկայացնել Քյոխին։
https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/3440685525996941