Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ սա, անշուշտ, ահաբեկչություն է». Մուրադ Փափազյան. «Ժամանակ»

Հոկտեմբեր 02,2020 11:45

«Ժամանակ»-ի զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Այսօր Հայաստանում քննարկվում է Արցախի ճանաչման, ինչպես նաև Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցերը: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս երկու զարգացումների վերաբերյալ:

– Այդ երկուսն իրար հետ կապված են, մեկը մյուսին չի հակասում: Ռազմավարական դաշինքը կարևոր է, անշուշտ, բայց նաև մեկը պետք է սկսի չճանաչել Արցախի անկախությունը: Այսօրվա իրավիճակը կարող է հիմք լինել, որ Հայաստանը գնա այդ քայլին: Այսինքն՝ տեսնելով, որ լուրջ վտանգ կա և տեսնելով, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, կարող է այդ քայլն անել, ճանաչել Արցախի անկախությունը՝ այդ որոշումը հիմնավորելով Արցախի անվտանգության հրամայականով: Ես կարծում եմ, որ այս քայլը միջազգային հարթակներում ինչ-որ բան կշարժի, երբ Հայաստանը բանակցությունների 26 տարիներից հետո վերջապես ճանաչի Արցախը: Բայց պետք է գիտակցել, որ բանակցությունների այլ ֆորմատ չկա, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը: Մենք դեմ ենք որևէ այլ ձևաչափի, բայց այսօր կարող ենք նկատել, որ սեպտեմբերյան այս պատերազմը հանգրվան է, որը ցույց է տալիս, որ Արցախը լուրջ վտանգի տակ է: Այդուհանդերձ, Արցախը ճանաչելը նաև համահայկականության ու միասնականությանն ուղղված քայլ կարող է լինել:

– Միջազգային հանրությունը հասկացե՞լ է, որ սա միջազգային ահաբեկչություն է Հայաստանի դեմ:

– Այո՜, և սա, անշուշտ, ահաբեկչություն է։

Սիրանույշ Պապյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031