Կիևը պատրաստ է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ֆոնին։ Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն։
«Ուկրաինան պատրաստ է այսօր տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին։ Դա նաև ռազմական ու մարդասիրական օգնությանն է վերաբերում, կամ այն ամենին, ինչի կարիքը կլինի հետագայում»,- ասել է նա։
Պատգամավորը հավելել է, որ իրավական դաշտում իրենք արդեն օգնություն են ցուցաբերում, իսկ ռեսուրսային դաշտում խոսք է գնում մարդասիրական օգնության մասին։ «Այսօր քննարկվում է կարիքները հոգալու համար անհրաժեշտ իրերի ցուցակը»,- ասել է Մարչենկոն։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ