«Սկզբում մտածեցինք, որ ամպրոպ է, բայց հետո ուշքի եկանք, որ գնդակոծում են»,–մեզ հետ զրույցում պատմեց Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ 58-ամյա Արմեն Պողոսյանը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հակառակորդի հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։
ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։
Արմեն Պողոսյանը պատմեց նաեւ, որ զոհված Գեւորգ Վարդանյանը տանը մենակ էր եւ հարազատներն այլ տեղ էին գիշերել։ «Շատ զգույշ ենք լինում, բայց դե սահմանին մեր ջահելներն են կանգնած։ Նրանց վիճակը որ պատկերացնում ենք՝ մենք լավ ենք։ Թու-թու, թող ոչ մեկին էլ բան չի լինի»,–ասաց մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Ի դեպ, վնասվել է նաեւ գյուղի գազատարը, եւ այս պահին գյուղը զրկվել է գազամատակարարումից։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ