«Ժողովուրդ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր, Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, ՀՕՊ-ի մեղադրող գրառումներից հետո բոլորս հասկացանք արդեն, որ շատ սոցցանցեր պետք է Հայաստանում ժամանակավորապես արգելափակվեն՝ ինչպես Տիկ-Տոկը։ Ռազմական դրությունը ենթադրում է որոշակի անհարմարություններ։ Իսկ մեզ մոտ ոչինչ չի փոխվել։
Նստած բազմոցին գրում ենք՝ ինչ ուզում ենք, ինչ տեսնում ու լսում ենք՝ դրանով թշնամուն տալով օպերատիվ ինֆորմացիա՝ մեր երկրում տիրող իրավիճակի, դիրքավորումների մասին։ Այդպես մենք վտանգում ենք մեր իսկ անվտանգությունը։
Փոխարենը մեր թշնամին փակել է սոցցանցերը իր քաղաքացիների համար, կառուցել է վահան նաև այդ դաշտում, ու մեզ հետ կռվում է ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև համացանցում։ Ու եթե այսպես շարունակվի, կարձանագրվի ցավալի իրողություն, որ ի տարբերություն ռազմաճակատի, լավ չենք պաշտպանվում սոցցանցերում։ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «
Բայց ախր մեր հոգին պարտվել չգիտի🙂
Աստված պահապան հայկական երկու պետություններին»։
Կարդացեք նաև