Իսպանիայում ՀՀ դեսպանությաննից ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսն օրեր առաջ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ:
Նկարահանումների նպատակով այցելել է Մարտունի քաղաք ու ընկել ադրբեջանական հրետակոծության տակ: Նրան հաջողվել է փրկվել Բարսելոնայի ակումբի նշանով գնդակի շնորհիվ, որն ընկած է եղել բակերից մեկում և գրավել է նրա ուշադրությունը:
Պաբլոն գնացել է այն նկարելու և հրետակոծության պահին նրան հաջողվել է բակում պառկել գետնին և փրկվել:
Այդ մասին նա տեղեկացրել է իր թվիթերյան էջում»:
Կարդացեք նաև