«Հակառակորդի կորուստներն են՝ 39 զրահատեխնիկա, 4 հատ ՍՈՒ 25 ինքնաթիռ, 17 ԱԹՍ, 3 ուղղաթիռ: Անձնակազմի կորուստը՝ մոտ 830: Ոչնչացվել է նաեւ հրետանային դիվիզիոն»,-Արցախում լրագրողների հետ հանդիպմանն այսօր ամփոփելով այս պահի տվյալները՝ ասաց ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
Նա նշեց. «Ցավոք, հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ, վիրավորների քանակը ճշտվում է, բավականին շատ վիրավորներ ունենք: Հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակի անձնակազմ եւ տեխնիկա»:
Արթուր Սարգսյանը նաեւ հավելեց, որ այս պահին հրադադարի միտում չկա, որպեսզի քննարկեն հակառակորդի՝ մարտի դաշտում թողած դիերը հեռացնելու հարցը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ