Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում հաջող է հանդես գալիս Ռոլան Գարոս մրցաշարում: Երեկ ուշ երեկոյան նա դժվարին պայքարում հաղթեց չեխ թենիսիստ Իրժի Վեսելիին՝ 6:1, 6:7, 7:6, 7:6, ու անցավ երրորդ շրջան, որտեղ մրցակիցը լինելու է չիլիացի Քրիստիան Գարինը:
Խաչանովը մինչ այդ՝ բացի Իրժի Վեսելիից, առաջին շրջանում պայքարից դուրս էր թողել լեհ Կամիլ Մայհրզակին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ