Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ն ԵՄ գործընկերներին իրազեկել է Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ շեշտելով, որ հարձակումներ են իրականացվում խաղաղ բնակչության և ուսումնական հաստատությունների վրա

Հոկտեմբեր 02,2020 09:46

ԿԳՄՍՆ-ն ԵՄ միջազգային հանրությունը խստորեն դատապարտի սովորողների, դասավանդողների և ուսումնական հաստատությունների հանդեպ ադրբեջանական թիրախավորված հարձակումները

ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 6-րդ առցանց նիստի շրջանակում (6th Armenia-EU Sub-committee meeting – People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth, Culture, Information Society, Audiovisual, and Science and Technology”) Հայաստանի ներկայացուցիչները միջազգային գործընկերներին իրազեկել են նաև Արցախի և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի մասին։

Նիստը, որին մասնակցում էին Եվրոպական Հանձնաժողովի համապատասխան ոլորտային վարչությունների աշխատակիցներ և Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչներ, հայկական կողմից համանախագահել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Եվրոպական հարևանության ռազմավարության և գործիքակազմի բաժնի ղեկավարի տեղակալ Բեատրիս Սալվադոր Գարսիան:

Հայկական կողմը ԵՄ գրասենյակի գործընկերներին ներկայացրել է COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ից առ այսօր Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր նորմերը ոտնահարող ագրեսիայի մասին՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ հարձակումներ են իրականացում խաղաղ բնակչության դեմ և ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է այն հանգամանքը, որ հանդիսանալով «Ապահով դպրոց հռչակագրի» անդամ-պետություն՝ Հայաստանն անվերապահ պաշտպանում է կրթական հաստատությունների անվտանգության և յուրաքանչյուրի կրթություն ստանալու իրավունքը՝ առանց որևէ բռնության սպառնալիքի։ Նա կարևորել է, որ միջազգային հանրությունը խստորեն դատապարտի սովորողների, դասավանդողների և ուսումնական հաստատությունների հանդեպ ադրբեջանական թիրախավորված հարձակումները: Հայկական կողմը նաև ներկայացրել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին ադրբեջանական ագրեսիայի ներկա և հնարավոր ազդեցության մասին։

Տարին մեկ կազմակերպվող ենթակոմիտեի նիստի շրջանակում մանրամասն ներկայացվել են կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, աշխատանքի և տեղեկատվական հասարակության ոլորտներում բարեփոխումների (այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համագործակցության և ԵՄ աջակցության շնորհիվ) ներկա ընթացքը և հետագա քայլերը:

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031