ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՖԲ էջում հաղորդում է. «Երեկ ուշ երեկոյան ստացա ծանուցագիրս՝ զինկոմիսարիատ ներկայանալու համար։ Ներկայացել եմ վաղ առավոտյան։ Սպասում եմ հետագա հրահանգներին։ Ծառայում եմ Հայրենիքիս»:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ՖԲ էջում այս առնչությամբ գրում է. «Շնորհակալ կլինեմ, եթե ինչ-որ մեկն ինձ բացատրի, թե որն է իմաստը հիմա Աշոտյանին բանակ տանելու, հաշվի առնելով, որ նա դրսում տարվող լուրջ աշխատանք է համակարգում։
Ո՞րն է իմաստը 2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ շատ կարևոր գործ արած լրատվամիջոցի ղեկավարին զորակոչելու ու փաստացի, դրանով, մի շատ լուրջ ինֆորմացիոն միավոր շարքից հանելու։
Ո՞րն է իմաստը տասնյակ լրատվամիջոցների կիբերպաշտպանությունն ապահովող լավագույն մասնագետներից մեկին գործից կտրելու ու Արցախ տանելու։
Կարդացեք նաև
Ռազմական առումով իրենցից ոչ ոք որևէ արժեք չի ներկայացնում (ներողություն եմ խնդրում, տղերք, ուղղակի դա փաստ է, էլի), իսկ այ քաղաքական և տեղեկատվական դաշտում շատ թույն գործ կարող էին անել։
Այն դեպքում, որ մեկնելու պատրաստ ահագին մարդ կա, որ հրահանգի է սպասում…
Հ.Գ. Անփորձա՛նք, տղե՛րք»:
Լուսանկարը՝ արխիվային
Ես ալ կարծեմ որ բոլորովին անիմաստ և անտեղի կ՛ըլլայ նման որոշում մը -վրէժ լուծելու ատենը չէ բացարձակապէս .-հայրենիքը վտանգի մէջ է ։