Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի նկատմամբ ռուսական մոտեցումը կարող է ավարտվել Արցախում. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 02,2020 09:20

Ռուսաստանն արդեն մի քանի տարի հետապնդում է Թուրքիային հանդարտեցնելու ռազմավարություն, եւ շատերն ասում են, որ դա կարող է հանգեցնել թուրքական հեգեմոնիայի ու նրա ախորժակների մեծացման: Եթե Սիրիայում հակամարտությունը ժամանակին ավարտված լիներ, եթե Թուրքիային չթույլատրեին հաստատվել սիրիական Իդլիբում, ապա Անկարան չէր կարող հույսեր կապել տեղի զինյալների հետ, որոնց, ի դեպ, արդեն օգտագործում է Լիբիայի ճակատում:

Թուրքիայի նկատմամբ ռուսական մոտեցումը կարող է ավարտվել հենց Արցախում, ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը կցանկանար դա, այլ որ պարզապես նրան ուրիշ ընտրություն չի մնում: Եթե Թուրքիան մտնի պատերազմի մեջ, ռուսական հանդարտեցման տարիների վերջը կգա, եւ ի հայտ կգա նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031