Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունը՝ Արցախի Հանրապետության մասով, ես համարում եմ ոչ միայն կարեւոր, այլև իր տեսակով եզակի փաստաթուղթ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ նման տեսակետ արտահայտեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը:
Նա նկատեց, թե պետք է հաշվի առնել այն քաղաքական եւ դիվանագիտական ֆոնը, որի ժամանակ երեք երկրների ղեկավարներին հաջողվեց ընդունել միասնական հայտարարություն: Կոմիտեի նախագահը ընդգծեց, թե այդ ֆոնի ոչ բարենպաստ լինելու մասին կարելի էր հասկանալ՝ հաշվի առնելով այդ երկրների միջեւ երկխոսության բացակայության հանգամանքը:
Կոմիտեի նախագահը նկատեց, թե հայտարարությունն իսկապես եզակի է ու ցույց տվեց, որ միջազգային դիվանագիտությունը դեռ ողջ է, եւ հանրությունը կարող է արձագանքել մարտահրավերներին եւ միասնական լինել՝ հետ թողնելով տարաձայնությունները:
«Ես ուշադիր կլսեի նրանց տեսակետները: Այն հստակ ասում է, թե չի լինի աջակցություն նրանց, որոնք կրում են պատասխանատվություն շարունակվող ռազմական գործողությունների եւ քաղաքացիական անձանց զոհերի համար: Ուժեղ քայլ էր գերտերությունների ղեկավարների կողմից, եւ այն հույս է ներշնչում, թե իրավիճակը կբարելավվի», -նկատեց նա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում