Բաքվին և Երևանին ուղղված համանախագահող երկրների հայտարարությանն արձագանքեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով երկրի խորհրդարանում կրկին վերահաստատեց Անկարայի անվերապահ աջակցությունը Բաքվին ու քննադատեց համանախագահների հայտարարությունը՝ նշելով, որ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիան մոտ 30 տարի անտեսել են խնդիրը: «Անընդունելի է, որ նրանք ներգրավված լինեն հրադադարի հաստատման հարցում` հաշվի առնելով ներկա զարգացումները»,- հայտարարել է Էրդողանը` առաջ քաշելով հայկական ուժերի դուրս բերման նախապայման:
ՀՀ արտգործնախարարությունն իր հերթին կոչ է արել Անկարային ականջալուր լինել միջազգային հանրության խիստ կոչերին արտաքին ներգրավվածության բացառման վերաբերյալ՝ նշելով, որ միջազգային հանրությունը միասնական է մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում:
Վերլուծաբան Ստեֆան Բլանկը սակայն անարդյունավետ է որակում Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կարգավորման և մարտական գործողությունների դադարեցման համար: Նա գտնում է, որ ՆԱՏՕ-ն և Մոսկվան պետք է համատեղ հանդես գան այս հարցում:
«ՆԱՏՕ-ն պետք է պարզ նշի Թուրքիային, որ եթե այն ուղիղ ներգարվվի պատերազմում, ապա դաշինքը նրան չի աջակցի: Դա կսթափեցնի Էրդողանին: Այնուհետև Ռուսաստանը պետք է հասցնի Հայաստանին, որ այն չի պատրաստվում միջամտել նրա կողմից հակամարտությանը, և Հայաստանը պետք է բանակցի»,- ասում է Բլանկը:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով՝ Փաշինյանին ու Էրդողանին այս ուղերձները հասցնելուց հետո միայն միջազգայիւն հանրությունը պետք է ճնշում բանեցնի Ալիևի վրա՝ կրակը դադարեցնելու համար: Դրանից հետո, ըստ վերլուծաբանի, հակամարտության կողմերին պետք է պարտադրել խաղաղ բանակցություններ: Բլանկը կարգավորումը տեսնում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում