Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիացի զինյալներ․ «Նրանք մեզ խաբեցին․ մեզ ասացին, որ գալիս ենք պահպանելու թուրքական հենակետը»․ «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 02,2020 07:46

Թուրքիայի կողմից սիրիացի զինյալ ապստամբների Ադրբեջան ուղարկելու փաստը միջազգային մամուլում շրջանառվել է դեռ օգսոստոս ամսից:

Բրիտանական «The investigative journal»-ի հետաքննության մեջ Լիբիայում կռվող սիրիացի ապստամբներից ոմանք պատմել էին, որ իրենց ասվել է, թե Ադրբեջան են գնալու ավելի շատ գումարի դիմաց, քան Լիբիայում էին ստանում:

Սիրիայի Աֆրին քաղաքի ծագում ունեցող «Սուլթան Մուրադ» զինված խմբավորման անդամ Հասան Բաքրին (անունը փոխված է) ասել է. «Մի քանի ամիս առաջ մենք լսեցինք, որ Թուրքիան սիրիացիներին կուղարկի Եմեն: Բայց վերջերս մենք լսեցինք, որ միգուցե գնանք Ադրբեջան»:

«Ես լսել եմ, որ մենք գնալու ենք Ադրբեջան կամ ինչ էլ որ այն կոչվեր»,- ասել է Համզայի դիվիզիայի անդամ Օմար Յաղրին` սխալ արտասանելով երկրի անունը. «Լսեցի, որ նրանք մեր ներկայիս աշխատավարձին 2000 կամ 3000 դոլար կավելացնեն: Ես ուզում եմ գնալ, եթե դա ճիշտ է, քանի որ դա ավելի լավ է, քան նույնիսկ Լիբիայում $2000 ստանալը»:

Օմար Յաղրին չգիտի, թե որտեղ է Ադրբեջանը: «Ինձ չի հետաքրքրում», – ասել է նա: «Կարևորը փողն է: Եթե դա լուրջ է, ես և շատ ուրիշներ ցանկանում ենք գնալ»:

Բարձր աշխատավարձի հույսով Ադրբեջան հասած, և ղարաբաղյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ապստամբներն ավելի ուշ պարզել են, որ խաբվել են:

«Նրանք մեզ խաբեցին: Նրանք մեզ ասացին, որ գալիս ենք պահպանելու թուրքական հենակետը: Հետո մենք հասնում ենք այստեղ և մեզ ուղարկում են միանգամից մարտի»,-ասել է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մարտերին մասնակից, սիրիական «Համզա» խմբավորման զինյալներից մեկը՝ հավելելով. «Մարտերը նման չեն այն ամենին, ինչ ես տեսել եմ: Դա նման է ֆիլմի: Անընդհատ ռմբակոծություն է»:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031