Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի արդարացում ինձ համար ընդունելի չէ, թե ինչու են նրանք լռում, չեն գալիս Արցախ ու արձանագրում այս խնդիրները». Արտակ Բեգլարյանը՝ միջազգային իրավապաշտպան համայնքի արձագանքի մասին

Հոկտեմբեր 02,2020 01:02

«Ոչ մի արդարացում ինձ համար ընդունելի չէ, թե ինչու են նրանք լռում, չեն գալիս Արցախ ու արձանագրում այս խնդիրները»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետ կապված միջազգային իրավապաշտպան հանրության արձագանքին:

Նա փաստեց՝ որոշ հայտարարություններ եղել են, որոշները քիչ թե շատ ողջունելի են, քիչ թե շատ օբյեկտիվ, բայց միևնույն ժամանակ ասաց, որ տեսնում է երկու հիմնախնդիր. «Մեկը՝ լռություն. շատ դեպքերում՝ ներառյալ այս դեպքում, միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները պարզապես լռում են, այն դեպքում, երբ ավելի փոքր մասշտաբի իրավախախտումներ են արձանագրվում տարբեր պետություններում կամ միջազգային կոնֆլիկտների ժամանակ, և շատ ավելի մեծ աղմուկ են բարձրացնում»:

Արտակ Բեգլարյանի փաստմամբ՝ իրավապաշտպան կազմակերպությունները խնդիր չունեն դիվանագիտական  բառապաշարի, արհեստական հավասարության նշան դնելու հարցում. «Իրավապաշտպան կազմակերպությունները պարտավոր են ուղղակի արձանագրել փաստերը օբյեկտիվ կերպով, արձանագրել մեղավորներին: Կարծում եմ՝ այս առումով  բացը շատ մեծ է: Ես անձամբ բավարարված չեմ ընդհանուր առմամբ միջազգային իրավապաշտպան համայնքի արձագանքից: Եթե նրանք կարծում են, որ վստահելի աղբյուրների պակաս ունեն, բոլորին հրավիրում եմ Արցախի Հանրապետություն: Թող գան, փաստահավաք գործունեություն իրականացնեն, արձանագրեն և նոր դրանից հետո գնահատական տան»:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031