Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը կոչ է արել ապահովել լրագրողների անվտանգությունը Ղարաբաղում

Հոկտեմբեր 02,2020 00:57

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանող լրագրողների անվտանգությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը։

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ցանկացած ռազմական գործողություն, որոնք սպառնալիքի տակ են դնում լրագրողների կյանքը, և ապահովեն լրագրողների անվտանգությունը ղարաբաղյան հակամարտության լուսաբանության ժամանակ»,- ասել է հանձնաժողովի՝ Եվրոպայի և Կենտրոնական  Ասիայի ծրագրերի համակարգող Գուլնոզա Սաիդը և հավելել, որ երկու կողմերի իշխանություններն էլ պետք է հանգամանորեն հետաքննեն լրագրողների ստացած վնասվածքները և մեղավորներին պատասխանատվության կոչեն։

Հիշեցնենք, որ այսօր Լեռնային Ղարաբաղում 4 լրագրող է վիրավորվել, որոնցից երկուսը՝ ֆրանսիական Le Monde պարբերականից։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031