Լրահոս
Օրվա լրահոսը

Այդ հայտարարության գնահատականը տրվելու է ոչ իմ մակարդակով. ԱԳՆ խոսնակը՝ Պուտինի, Թրամփի ու Մակրոնի համատեղ հայտարարության մասին 

Հոկտեմբեր 02,2020 00:43

«Մենք ծանոթ ենք հայտարարությանը, սակայն հայտարարության գնահատականը տվելու է մի քիչ ուշ և ոչ իմ մակարդակով»,-մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ չմեկնաբանելով Պուտինի, Թրամփի ու Մակրոնի համատեղ հայտարարությունը: 

Այն դիտարկմանը, թե Թուրքիան դեմ է արտահայտվել կրակի դադարեցմանն ուղղված կոչերին, Աննա Նաղդալյանն արձագանքեց. «Այս պահի դրությամբ ունենք միջազգային հանրության վճռական հստակ դիրքորոշում, որ պետք է քայլեր ձեռնարկվեն մարտական գործողությունների դադարեցման ուղղությամբ: Թուրքիայից հնչող հայտարարությունների առիթով՝  ԱԳ նախարարությունն արդեն բազմաթիվ անգամներ հանդես է եկել՝ գնահատելով Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը Արցախի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիային. ես հղում կանեմ այդ հայտարարությանը: Ինչպես 2016-ի ագրեսիայի ժամանակ, այնպես էլ ներկայումս Ադրբեջանը մարտական գործողությունների համար համապատասխան ֆոն նախապատրաստելու համար դիմում է հստակ քայլերի շարքի, նա հանդես է գալիս ԵԱՀԿ համանախագահության գործողությունների վերաբերյալ քննադատությամբ և հարցականի տակ է դնում համանախագահների գործունեությունը: Այս ամենն ունի մեկ նպատակ՝ աշխարհաքաղաքական առումով ամրապնդել Թուրքիայի դերը Հարավային Կովկաում: Մեր աչքերի առաջ Ադրբեջանը վերածվում է  թուրքական պրոքսի երկրի և թուրքական մյուս պրոքսիների հետ քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի անվտանգության և խաղաղության խաթարման ուղղությամբ: Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ ՀՀ-ն և Արցախը միասին անելու են ամեն ինչ, որ խաթարեն տարածաշրջանային անվտանգության և կայունության  համապարփակության դեմ ցանկացած գործողություն»:

Խոսելով իրանական կողմի արձագանքի և բանակցությունների մասին՝ Աննա Նաղդալյանն ասաց. «Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի գործընկերների հետ, այստեղ ասեմ, որ ափսոսանքի արժանի է այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրի տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ և ագրեսիա իրականացնի Արցախի դեմ: Իրանի գործընկերների հետ երկխոսությունը համապարփակ է և ներառում է  հարցերի լայն շրջանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031