Դանիայի ԱԳ նախարար Յեպպե Կոֆոդի թվիթերյան գրառում է արել.
«Խորապես մտահոգված եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների էսկալացիայով։ Անհրաժեշտ է անմիջապես զինադադար հայտարարել։ Ցավակցում եմ բոլոր զոհերին և նրանց ընտանիքներին։ Տևական լուծմանը հնարավոր է հասնել բացառապես քաղաքական բանակցությունների միջոցով։ Լիովին սատարում եմ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին»։