ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ, պաշտպանության բանակի այսօրվա ղեկավարությունը զորամասերի ստորաբաժանումների հրամանատարության հետ հմուտ գործողություններ են իրականացնում կանխարգելելու հակառակորդի գործողությունները:
«Կիրակի օրը օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման ու ազդեցության միջոցառումներ՝ հակառակորդն անցել է հարձակման մի քանի ուղղություններով, հեռահար նպատակն է եղել երկու-երեք օրվա ընթացքում մխրճվել ՊԲ մարտավարական խորությամբ մոտ 10-15 կմ եւ պարտադրանքի լեզվով խոսել ՀՀ եւ Արցախի ղեկավարության հետ: Նրանք խախտել են հերթական պայմանավորվածությունները ուժի չկիրառման հարցում»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ այսօր դիրքային պատերազմ է ընթանում, իսկ դիրքային պատերազմի ժամանակ անմիջական շփման պայմաններում տեղի են ունենում հակազդեցության, սպառազինության եւ օդուժի կիրառմամբ, ստորաբաժանումների համապատասխան գործողություններ:
«Դուք չեք պատկերացնում՝ մարտական գործողությունների ժամանակ ինչպիսի հերոսական դրվագներ կան, չեք պատկերացնում ՝ ինչպիսի հմուտ գործողություններով են մեր հրամանատարները կարողանում ղեկավարել իրենց ստորաբաժանումները մարտավարական ու ռազմավարական տարբեր գործողություններ իրականացնելով:
Կարդացեք նաև
Դուք չեք պատկերացնում, թե ինչպիսի հմուտ գործողություններով են մեր զինծառայողները կարողանում խոցել հակառակորդի օդուժը, նրանց անօդաչու սարքերը»:
Հարցին՝ կողմերը քանի օր կարող են դիմանալ այս գործողություններին, ի պատասխան Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Քանի օր կտեւի այս գործողությունները, չեմ կարող եմ ասել, բայց ՊԲ-ն պատրաստ է ցանկացած կանխարգելիչ գործողություն իրականացնել: Յուրաքանչյուր դիվանագիտություն ավելի լավ պայմաններ են քան՝ մարտական գործողությունները: ՀՀ դիվանագիտական կորպուսն ամեն ինչ պետք է անի, որ մարտական գործողությունները երկար չտեւեն, վատ բանակցային գործընթացն ավելի լավ է, քան՝ լավ մարտական գործողությունները, որովհետեւ այդ գործողությունների ժամանակ ունենում են զոհեր, տարբեր տիպին կորուստներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ