Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր. «Պետք է Թուրքիային կոչ անենք՝ որևէ մեկի կողմը չբռնել, չդառնալ կողմ, չցուցաբերել աջակցություն՝ ոչ նյութական, ոչ զինյալների տեղափոխման տեսքով»

Հոկտեմբեր 01,2020 22:30

Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության գործադիր ղեկավար (Parliamentary Secretary), Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մանֆրեդ Գրունդի ելույթը Բունդեսթագում։

Նախկին ԽՍՀՄ փլուզման մեկ այլ ասպեկտ, որը մեզ մինչ օրս անհանգստացնում է, սառեցված հակամարտություններն են. դրանցից են Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսեթիան և օրեր առաջ կրկին սրված հակամարտությունը՝ Լեռնային Ղարաբաղը:

Լեռնային Ղարաբաղը Կովկասում։ Այնտեղ է ապրում հայկական ծագումով 140.000 մարդ, տարածքի համար տասնամյակներ շարունակ պայքար է գնում: 1988-1989թթ., նախկին ԽՍՀՄ փլուզումից հետո, սկսվեցին առաջին շարժումները, որոնք անմիջապես արյան մեջ խեղդվեցին: Դրան հետևեց քաղաքացիական պատերազմն Ադրբեջանում, գաղթ, տարհանում:

Արդյունքը ստատուս քվոն էր՝ ոչ թե խաղաղություն, այլ փաստորեն մինչ օրս պահպանվող պատերազմական իրավիճակ, որն այժմ թեժանում է, և Լեռնային Ղարաբաղը ռմբակոծվում է: Մարդիկ կրկին գնում են հակաօդային պաշտպանության ապաստարաններ՝ վախենալով իրենց կյանքի համար: Կրակը շարունակվում է, քաղաքացիական անձիք, զինվորներ են զոհվում:

Ի՞նչ կարող ենք անել դրա դեմ: Այդ մասին բազմիցս է խոսվել: Մենք շատ հեռու ենք, ո՛չ մասնակից ենք, ո՛չ էլ դատավոր: Սակայն մենք կարող ենք առնվազն բոլոր մասնակիցներին կոչ անել խելքի գալ, կարող ենք ասել, որ մենք պահանջում ենք, որ զինված հակամարտություններին վերջ դրվի:

Պետք է նաև երրորդ կողմին, այս դեպքում՝ հատկապես Թուրքիային, կոչ անենք, որևէ մեկի կողմը չբռնել, չդառնալ կողմ, չցուցաբերել աջակցություն՝ ոչ նյութական, ոչ զինյալների տեղափոխման տեսքով, նաև՝ դադարեցնել ռազմատենչ հռետորաբանությունը, որպեսզի այս բզկտված տարածաշրջանը հնարավորություն ունենա վերադառնալու խաղաղությանը:

Այնուհետև, մենք պետք է Ղարաբաղում բնակվող մարդկանց հումանիտար աջակցությունը տրամադրենք, քանի որ նրանք ևս խաղաղ, քաղաքակիրթ կյանքի իրավունք ունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031