Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վարձկանի մահվան համար պատասխան տալու խնդիր չկա, նրանց կարելի է օգտագործել որպես թնդանոթի միս». Կարեն Բեքարյան

Հոկտեմբեր 01,2020 21:12

«Սա ձեր պատերազմը չէ, սա Իլհամ Ալիեւի հերթական  անգամ կարողությունը հազարապատկելու պատերազմն է: Նույն այն ադրբեջանցի զինվորը, որը զոհվում է տանկում, ռազմի դաշտում Իլհամ Ալիեւին ավելացնում է մոտիվացիա հետո սեփական ժողովրդի վրա վաճառելու այս ամենը եւ նոր հնարավորություն  ստանալու միլիարդներ ծախսելու զենք գնելու համար, իրականում՝ չծախսելու»,- այսօր Արցախի տեղեկատվական շտաբում ասաց քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, սա Ադրբեջանի հանրության եւ ժողովրդի պատերազմը չէ, եվ առաջին հերթին սա Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների պատերազմը չէ: Նա, Ադրբեջանի ժողովրդին, հանրությանը եւ առաջին հերթին այնտեղ ապրող ազգային փոքրամասնություններին կոչ արեց չտրվել Ալիեւի «խելագար» ծրագրերին:
«Տարիներ ի վեր նրա ռազմաքաղաքական ղեկավարությունն ինքն իրեն մտցնում էր փակուղի, բայց վերջին շրջանում այդ փակուղին սկսեց ինչ-որ տարբերություններ տալ եւ, ընդհանարապես, իրենք իրենց համար  փակեցին մանևրի հնարավորությունները: Պետք էր լինել աննկարագրելի անհեռատես, որպեսզի թույլ տալ, որ այս ողջ գործընթացին Թուրքիան ունենա ներգրավվածության այն աստիճանը, որն այսօր ունի: Ադրբեջանի բոլոր հաշվարկները, որ Թուրքիան աշխատում է իր շահերի համար: Ժամանակն է ցույց տալու, որ անգամ դրանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականին մեծ սխալ է թույլ տվել: Թուրքիան ներքաշված է այս կոնֆլիկտի մեջ՝ իր շահերի հետապնդմամբ, մնացած  բոլոր ձեւակերպումները՝ «մեկ ազգ երկու պետություն», «եղբայրություն», եւ այլն կրում են ձեւական բնույթ»: Պարոն Բեքարյանի խոսքով, ադրբեջանական հռետորաբանությունը ուլտիմատում է պարունակում:

Նա նաեւ անդրադարձավ վարձկաններին, որոնք այս օրերին կռվում են Ադրբեջանի կողմից. «Ադրբեջանի իշխանությունները ցանկացել են քողարկել պատասխնատվության էլեմենտը: Վարձկանի մահվան համար պատասխան տալու խնդիր չկա, նրանց կարելի է օգտագործող որպես թնդանոթի միս, ինչն էլ բացահայտ անում է Ադրբեջանի նախագահը: Զորահավաքի պատրվակով ազգային փոքրամասնություններին բերում է առաջին գիծ»:
Կարեն Բեքարյանը խոսեց նաեւ տեղական  եւ արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողների վիրավորումներից, որոնք տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել Մարտունիում:

«Թշնամին հերթական անգամ ցույց տվեց, որ չկան, ոչ մի կարմիր գծեր, չկան արժեքներ, սրբություններ, չկան գրված ու չգրված օրենքներ: Մեկ մարդու խելակորույս, գլխում տեղի ունեցած ամեն ինչի արդյունքում մենք ունենք այսօր բավական մեծ քանակի արյուն՝ այդ թվում քաղաքացիական բնակչության եւ լրատվամիջոցների աշխատակիցներ: Սա պատահականության արդյունք չէ, սա նպատակային արվող աշխատանք է՝ ցույց տվող, որ կարելի է նաեւ թքած ունենալ ցանկացած տիպի նորմերի վրա»:

Պարոն Բեքարյանը  խորին շնորհակալություն հայտնեց նաեւ բժիշկներին, որ այս պահին պայքարում են ֆրանսիացի լրագրողի կյանքը փրկելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031