Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքից հասցված հարվածներն արդարացում չունեն, և ինքն անձամբ է այդ մասին ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ֆրանսիան անելու է հնարավոր ամեն բան, որպեսզի հակամարտությունն արագ կարգավորվի։ Հարվածները, որոնք հասցվել են կիրակի Ադրբեջանի տարածքից արդարացում չունեն։ Այդ մասին ես ասել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ։
Նա նաև հավելել է, որ Պուտինի և Թրամփի հետ ինֆորմացիայի փոխանակման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ՝ մենք փորձում ենք իրավիճակը վերադարձնել նորմալ հուն և դադարեցնել կրակն առանց որևէ նախապայմանի»,- ասել է նա։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ