ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները նախագահ Վ․ Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ արձանագրել են Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ վտանգի փաստը՝ հաշվի առնելով Սիրիայից և Լիբիայից դեպի տարածաշրջան գրոհայինների տեղափոխումը [ժ․ 16:17]։
Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնն ասել է, որ իրենք ստույգ տեղեկություն ունեն առ այն, որ սիրիական գրոհայինները թողել են մարտադաշտն Այնթապում, որպեսզի միանան Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին [ժ․ 17:43]։
ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյան ասել է, որ Թուրքիայից դեպի Ադրբեջան հարյուրավոր սիրիացի վարձկաններ փոխադրող տասնյակ տրանսպորտային փոխադրումների մասին հաղորդումներն ապացուցված են և ճշմարիտ [ժ․ 18:56]։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն ասել է, որ Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարող շրջանները վերածեն ազգային անվտանգության սպառնալիքի [19:35]։
Կարդացեք նաև
🌐 ԱՇԽԱՐՀՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՓԱՍՏԸ 🇷🇺 ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամները նախագահ...
Posted by Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр on 2020 թ. հոկտեմբերի 1, հինգշաբթի