Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը, հաղորդվում է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
Նշվում է, որ նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող դիմակայության վերաբերյալ և կողմ են արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Կողմերն ընդգծել են, որ անթույլատրելի է հակամարտության մեջ այլ տարածաշրջանից անօրինական զինված խմբավորումների ներգրավումը: Նշել են, որ անհրաժեշտ են չափազանց հավասարակշռված քայլեր՝ Բաքվին և Երևանին քաղաքական-դիվանագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:
Նախարարները պատրաստակամություն են հայտնել սերտորեն կոորդինացնել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունները մթնոլորտը կայունացնելու համար՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ կերպով խաղաղ բանակցությունների հունի վերադարձնելու նպատակով:
Ռուսական կողմը ուշադրություն է հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող ջանքերի, այդ թվում 2020թ. հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ