Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը․ նորմալ է, որ մի քիչ հուզված են․ Աննա Հակոբյան

Հոկտեմբեր 01,2020 19:59

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից պատրաստված լուսանկարով, գրում է․

Երբ մենք Խաղաղության կոչ էինք անում, ձեռք մեկնում, չսեղմեցին այդ ձեռքը, պատասխանեցին, թե եթե «խաղաղություն եք ուզում, այսպես արեք, այնպես արեք, թե չէ՝ գալու ենք, գրավելու ենք, Ղարաբաղի գյուղերի տների տանիքներին մեր դրոշն ենք դնելու, հողն ենք համբուրելու, նահատակվելու ենք սուրբ հողում»։

Նորմալ է, որ հիմա մի քիչ հուզված են։ Հատկապես որ՝ իրենք այդպես էլ չեկան, վարձկան-ահաբեկիչներ ուղարկեցին «սուրբ հողում նահատակվելու» ու շտապեցին Թուրքիային շնորհակալություն հայտնել դրա համար։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/795616097897615?__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031