Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երրորդ կողմի ռազմաշունչ հայտարարություններն անպատասխանատու են․ Զախարովա

Հոկտեմբեր 01,2020 19:01

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ երրորդ կողմի ցանկացած ռազմաշունչ հայտարարություն  և գործողություն կարող է նպաստել իրավիճակի ապակայունացմանը Անդրկովկասում, հայտարարել  է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք ապակառուցողական և անպատասխանատու ենք համարում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ  երրորդ կողմից  ցանկացած ռազմաշունչ հայտարարություն  և գործողություն, որը կարող է Ադրկովկասում իրավիճակի ապակայունացմանը նպաստող հետագա էսկալացիան միայն խթանել»,- ասել է նա և հավելել, որ Ռուսաստանը կողմերին առավելագույն զսպվածության կոչ է անում, և խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

«Շարունակվող արյունահեղությունը պետք է անհապաղ դադարեցվի»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա գրոհայինների հայտնվելու մասին հարցին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը ասել է, որ Ռուսաստանն իր տեղեկություններն ունի այդ մասին։

«Մենք այդպիսի տեղեկություններ ունենք։ Դուք այս դեպքում իրավացի  եք․ այդ լուրերը կան և եղել են լրատվամիջոցներում։ Մենք, բնականաբար, ունենք սեփական փաստերն ու տեղեկությունները»,- հավելել է Զախարովան։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031