Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներին կուղեկցեն․ կա վարչապետի հանձնարարականը

Հոկտեմբեր 01,2020 18:40
dat

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների դատական նիստերը դատարաններն այս տարվա հունիսից  հետաձգվում են։ «Առավոտ»–ը ստանալով ահազանգեր՝ ամիսներ առաջ անդրադարձել էր խնդրին։ Բանն այն է, որ Հայաստանի ոստիկանության ուղեկցող խումբը հրաժարվել էր դատապարտյալներին ուղեկցել դատարաններ՝ պատճառաբանելով․որ իրենց գործառույթը միայն ձերբակալված ու կալանավորված անձանց ուղեկցելն է։ Դատապարտյալները դիմել էին նաեւ Մարդու Իրավունքների պաշտպանին եւ Բարձրագույն դատական խորհրդին։

Սեպտեմբեր 16-ին դիմեցինք ՀՀ արդարադատության նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչպես է կարգավորվելու հարցը, չէ՞ որ մարդու հիմնարար իրավունք է ոտնահարվում։  Եվ ահա, հոկտեմբերի 1-ին ստացանք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության իրավաբանական ծառայության պետ Մարտիրոս Նահապետյանի պարզաբանումը։

Ըստ պարզաբանման, քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժինը ապահովում է կալանավորված անձանց եւ դատապարտյալների ուղեկցորդումը մի ՔկՀ–ից մեկ այլ ՔԿՀ, ՔԿՀ–ից քաղաքացիական առողջապահական հաստատություն, ինչպես նաեւ ապահովել դատապարտյալների ուղեկցորդումներն ու փոխադրումները միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։

Դատական տարբեր քննություններին դատապարտյալներին չուղեկցելու խնդրի վերաբերյալ ՔԿԾ–ն դիմել է արդարադատության նախարարությանը՝ օրենսդրական բացով պայմանավորված իրավիճակի լուծման եւ հետագա համակարգային կարգավորման համար։ Սակայն մինչ այդ, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական պատասխանից, ՀՀ վարչապետը հաձնարարել է կատարել ուսումնասիրություն՝ դատապարտյալների ուղեկցումների գործընթացի մասով՝ ներկայացնելով համապատասխան առաջարկներ։ Միաժամանակ որոշվել է  դատապարտյալներին դատերին ուղեկցելը պետք է շարունակի կատարվել ՀՀ ոստիկանության  կողմից, մինչեւ վարչապետի հանձնարարականի կատարումը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031